
Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ ասվում է, որ տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսաստանի հետ սահման՝ Կազբեգի-Վերին Լարս անցակետում, ամբողջությամբ փակ է ձնահոսքի բարձր վտանգի պատճառով։
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։ Երթուղու մնացած հատվածն ազատ է երթեւեկության համար։