Կեղծ 100 դոլարներ տպելու մեղադրանքով քաղաքացի է ձերբակալվել

Կեղծ 100 դոլարներ տպելու մեղադրանքով քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ քաղաքացու` կեղծ արժույթներ տպելու մեղադրանքով։

Հետաքննության վարկածի համաձայն՝ ձերբակալվածը Կախեթիում ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով տպել է 16 հատ կեղծ 100 դոլարանոց թղթադրամ, որոնք հետագայում հետախուզական գործողությունների միջոցով հայտնաբերվել են։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։aliq.ge