Նինոծմինդայում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Նինոծմինդայում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Թեև անցել է 35 տարի, սակայն աշխարհասփյուռ հայությունը շարունակում է հարգել Հայաստանի Հանրապետության Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։

Դեկտեմբերի 7-ին Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Հայաստանի նորագույն պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի ժամանակ զոհվածների հոգիների հանգստության արարողությունը։

Քաղաքապետարանի ղեկավարությունը և բնակիչները եկեղեցում մոմ վառեցին և ունկնդրեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության արարողությունը։ Բնակիչները միասին աղոթեցին հոգիների հանգստության համար և հիշեցին նրանց, ովքեր մի ակնթարթում կորցրեցին իրենց կյանքը, երբ տարերքները սովորական օրը վերածեցին աղետի։

Հիշատակի արարողությունից հետո բնակիչները գնացին Հայոս Քարթլոս այգի՝ երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին։

«Այսօր մենք միասին պատարագ մատուցեցինք հոգիների հանգստության համար և այս ծառայության ընթացքում հիշեցինք մեր անմեղ զոհերին։ Այսպիսի օրերը մեզ հիշեցնում են, որ անմեղ մարդկանց հիշատակը, ում կյանքը ակնթարթորեն խլել է տարերքը, շարունակում են ապրել մեր սրտերում: Այսօր մենք աղոթեցինք նրանց հոգիների համար, որ խաղաղություն գտնեն»,- իր խոսքում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Արմաշ Պողոսյանը։

Radio NOR · В Ниноцминде почтили память жертв Спитакского землетрясения

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանի հյուսիս-արևմուտքում 7,2 մագնիտուդով աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժի հետեւանքով ամբողջությամբ ավերվել են Սպիտակ քաղաքը եւ 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (այժմ՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքները եւ ավելի քան 300 այլ բնակավայրեր։ Առնվազն 25 հազար մարդ մահացել է, 514 հազար մարդ մնացել է անօթևան։