նամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում (ժամը 15:00-ի դրությամբ) թեթև մեքենաների երթևեկությունը վերականգնվել է:
Սակայն, ձյան պատճառով, նույն ճանապարհահատվածում արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր մեքենաների երթևեկությունը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի՝ միայն ձնահոսքի թունելներով:
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- հայտնում են դեպարտամենտից: