Ամանորյա ճայթրուկներն ու հրավառությունները Ամանորի անբաժանելի մասն են, սակայն դրանց օգտագործումը հաճախ հանգեցնում է վնասվածքների ու այրվածքների։
Մենք հարցում անցկացրինք Նինոծմինդայի բնակչության շրջանում և պարզեցինք նրանց կարծիքը, թե որքանով են վտանգավոր պայթուցիկները և հրավառությունը, և ինչ հետևանքներ կարող է ունենալ դրանց անզգույշ օգտագործումը։
Բնակիչների մեծ մասը պատասխանել է, որ ճայթրուկները շատ ավելի վտանգավոր են, քան հրավառությունը, և լավ կլիներ, որ պայթուցիկները չվաճառվեին երեխաներին։ Լինում են դեպքեր, երբ երեխաները, չհասկանալով, պայթեցնում են և վնասում իրենց ու ուրիշներին։
Իսկ որոշ բնակիչներ նշել են, որ այն պետք է օգտագործել զգուշությամբ։ Առանց դրանց նույնպես հետաքրքիր չէ, քանի որ Ամանորը գալիս է տարին մեկ անգամ: Վերջին տարիներին «պայթուցիկները» բազմաթիվ ողբերգությունների պատճառ են դարձել։ Շատերը տուժել են։ Բացի այդ, պայթյուններն ազդում են երեխաների և հիվանդ մարդկանց հոգեկան վիճակի վրա։
Նշենք, որ ամեն տարի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հանրապետության բնակիչներին բազմիցս կոչ է արել զգույշ լինել և խորհուրդ է տալիս մարդաշատ վայրերում և փակ վայրերում պիրոտեխնիկա չօգտագործել։
Վրաստանում 2019 թվականից արգելված է անչափահասներին պիրոտեխնիկայի վաճառքը։