Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևը (25-1) պատասխանել է մրցակիցներին, որոնք իրեն մարտահրավեր են նետել՝ նշելով, որ նրանցից ոչ ոք չեմպիոն չի դառնա, քանի դեռ ինքը հանդես է գալիս թեթև քաշային կարգում:
«Արման Ծառուկյան, Դասթին Պորյե, Ջասթին Գետջեի, Չարլզ Օլիվեյրա. նրանք բոլորը լավն են, նրանք աշխարհի թոփ-5-ն են, բայց նրանցից ոչ մեկը գոտի չի ստանա, քանի դեռ ես այստեղ եմ։ Այսքանը» ,-գրել է Մախաչևը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Մախաչևն Ալեքսանդր Վոլկանովսկու հետ ռեւանշ մենամարտում (25-3) առաջին ռաունդում հաղթել է նոկաուտով։ Մենամարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում UFC 294-ում։ Առաջին մենամարտում Մախաչովը միաձայն որոշմամբ հաղթեց Վոլկանովսկուն (48-47, 48-47, 49-46) և պաշտպանեց չեմպիոնական գոտին։ tert.am