Քամին քշել է Նորաշեն թաղամասի մարզադաշտի արհեստական գորգը

Քամին քշել է Նորաշեն թաղամասի մարզադաշտի արհեստական գորգը

Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի մինի մարզադաշտի կառուցման աշխատանքներն իրականացվել են 2022 թվականին։

Մինի մարզադաշտի արհեստական գորգը ուժգին քամիներից հետո քանդվել է և ունի վերանորոգման կարիք։ Այս մասին մեկնաբանություններում տեղեկացրել են բնակիչները։ RadioNOR

Նորաշենի մինի ֆուտբոլի խաղադաշտի բարեկարգման համար հատկացվել էր մոտավորապես 48 000 լարի գումար: Մրցույթը հայտարարվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2 մինի մարզադաշտերի՝ Նորաշենի և Սաղամոյի համար։ Բարեկարգման աշխատանքներն իրականացրել էր «შპს ოვალი» շինարարական ընկերությունը, որտեղ հայտարարված 78 000 լարիի համապատասխան մրցույթը, ընկերությունը շահել էր 71 650 լարիով: (NAT220018071)

Մենք փորձեցինք պարզել, թե արդյո՞ք «შპს ოვალი» ընկերությունը կրում է պատասխանատվություն Նորաշենի մինի մարզադաշտի արհեստական ծածկույթի բարեկարգման համար, որտեղ ընկերության ներկայացուցիչ Դիմիտրի Արչվաձեն NOR -ի հետ զրույցում ասաց. «Աշխատանքը կատարելուց հետո հանձնաժողովի անդամները ստուգել են և ընդունել։ 3 տարվա ժամկետը վերաբերվում է մեր կատարած աշխատանքի թերություններին, այլ ոչ թե մարդկանց կամ քամու հասցրած վնասներին։ Եթե ինչ-որ խնդիր լիներ ապա աշխատանքը հենց սկզբից էլ չէր ընդունվի»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Քամին քշել է Նորաշեն թաղամասի մարզադաշտի արհեստական գորգը

Նշենք, որ վերոնշյալ ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի սեպտեմբերի 30 -ին, որի ժամկետը ձգվում է մինչև 2023 -ի դեկտեմբերի 31 -ը։ Խաղադաշտի ժամկետը կազմում է 3 տարի պայմանագրի ստորագրումից հետո։ (NAT220018071)

Վերոնշյալ հարցի շուրջ զրուցեցինք նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը NOR -ի հետ։

«Եթե քամին վնասել է խաղադաշտը ապա աշխատանքներն իրականացնող ընկերությունները պատասխանատու չեն, անկախ ժամկետից։ Նորաշենի խաղադաշտի հետ կապված այս տարի ոչ մի աշխատանք չի նախատեսվում, քանի որ ձմռան պայմաններում գորգը ամրացնելն իմաստ չունի։ Այդ աշխատանքները կմնան արդեն հաջորդ տարի»։

Կարդացեք նաև՝