Թուրքական «Turizmgazetesi.com» լրատվամիջոցը հրապարակել է ամենաշատ օդանավակայաններ ունեցող երկրների ցանկը։ Գրում է Ermenihaber-ը։
Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն՝ ունենալով 13.513 օդանավակայան։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ իր 4.093 օդանավակայանով։ Եռյակը եզրափակում է Մեքսիկան (1714)։ Կանադան զբաղեցնում է 4-րդ տեղը (1.467), իսկ հնգյակն եզրափակում է Ռուսաստանը (1.218):
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան չի ներառվել ոչ առաջին տասնյակում, ոչ քսանյակում։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում գործում է 135 օդանավակայան։
Հիշեցնենք, որ 10 տարի առաջ, ունենալով 118 օդանավակայան, Թուրքիան 58-րդ տեղում էր աշխարհում։ Փաստորեն վերջին 10 տարում Թուրքիան իր օդանավակայանների թիվն ավելացրել է 17-ով։ shamshyan.com