Ապօրինի ծառահատումներ Վրաստանում. Սամցխե-Ջավախեթին 4-րդ տեղում է

Ապօրինի ծառահատումներ Վրաստանում. Սամցխե-Ջավախեթին 4-րդ տեղում է

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության վերահսկման դեպարտամենտի աշխատակիցները նոյեմբերին հայտնաբերել են փայտանյութի ապօրինի օգտագործման 393 դեպք, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։

Դրանցից 324-ը վերաբերում է ծառերի հատմանը և տեղափոխմանը, իսկ 69-ը` սղոցարանների ապօրինի շահագործմանը և տեխնիկական կանոնակարգերի խախտումներին:
Խախտումների մեծ մասը տեղի է ունենում Կախեթիի շրջանում (120 դեպք)։

Մնացած մարզերում իրավիճակը հետևյալն է

  • Աջարիա – 62
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 58
  • Իմերեթի – 49
  • Սամցխե-Ջավախեթի – 36
  • Գուրիա – 22
  • Շիդա Քարթլի – 17
  • Մցխեթա-Մթիանեթի – 13
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 9
  • Քվեմո Քարթլի – 7։

Ստուգումների արդյունքում առգրավվել է մոտ 504 խմ փայտանյութ, կնքվել տասը չգրանցված սղոցարան։ Հետագա արձագանքման համար նյութեր են ուղարկվել համապատասխան բաժիններ։

2023 թվականի հունվարից մինչև նոյեմբերը ներառյալ տեսուչները հայտնաբերել են փայտանյութի ապօրինի օգտագործման 2793 դեպք։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում հայտնաբերվել է միայն 68 չգրանցված սղոցարան։