Դպրոցական շենքերի սանիտարահիգիենիկ իրավիճակն ուսումնասիրելու նպատակով «Ծնողներ հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը առցանց հարցում է անցկացրել ծնողների շրջանում, որին մասնակցել է 1030 մարդ՝ Թբիլիսիից, այլ քաղաքներից ու գյուղերից։
Հարցման արդյունքների համաձայն՝ ծնողներից ոմանք տագնապալի են գնահատում դպրոցի շենքերի մաքրության մակարդակը։
Հարցմանը մասնակցած ծնողները դպրոցի ամենաաղտոտված կետը համարում են զուգարանը։ Հարցվածների 85 տոկոսը նշում է, որ դպրոցի զուգարանից տհաճ հոտ է գալիս։ Հարցվածների 44 տոկոսն ասել է, որ իրենց երեխայի դպրոցի զուգարանում երբեմն օճառ չկա, երբեմն՝ թուղթ։ Բացի այդ, 17 տոկոսն ասում է, որ ոչ օճառ կա, ոչ թուղթ։
Հարցվածների 31 տոկոսն ասել է, որ իրենց երեխան փորձում է չօգտվել դպրոցի զուգարանից, իսկ 4,5 տոկոսն ասում է, որ իրենց երեխան երբեք չի օգտվում դպրոցի զուգարանից:aliq.ge