Նինոծմինդայում և Սարփիում առգրավվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ

Նինոծմինդայում և Սարփիում առգրավվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն՝ վերջին ամսվա տվյալներով «Սարփի» և «Նինոծմինդա» մաքսակետերում կանխվել են կանխվել են երկրի սահմանով մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձի փաստեր։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, տարբեր երկրների քաղաքացիների՝ ֆիզիկական և պատկանող, տրանսպորտային միջոցների ուղեբեռում հայտնաբերել են 58 996 տուփ չհայտարարագրված ծխախոտ և 1,5 կգ տաբակ։

Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես պատժամիջոց՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանքը և յուրաքանչյուրը տուգանվել է 1000 լարիով։ Իսկ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ 3 քաղաքացիներից որպես պատժամիջոց առգրավվել է ապրանքը, և քանի որ արարքը կրկնվել է՝ յուրաքանչյուրը տուգանվել է 3000 լարիով։

Sknews.ge