Շ. Պապուաշվիլի. Սպասում ենք Եվրոպական խորհրդի նիստին, որպեսզի վրաց ժողովուրդը ստանա թեկնածուի կարգավիճակ, ինչպես որ արժանի է

Շ. Պապուաշվիլի. Սպասում ենք Եվրոպական խորհրդի նիստին, որպեսզի վրաց ժողովուրդը ստանա թեկնածուի կարգավիճակ, ինչպես որ արժանի է

Մենք ունենք մի քանի պայման. առաջինը՝ ունենք հանձնաժողովի եզրակացությունը, որ Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվի. Երկրորդ՝ մենք մինչ այժմ լսել ենք, որ բոլոր 27 երկրները քաղաքականապես հայտարարել են, որ կողմ են Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, ոչինչ չի խանգարում Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։

«Այլևս ոչինչ չի կանգնում այս հարցի առաջ։ Սպասում ենք դեկտեմբերի 14-15-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստին, որպեսզի վրաց ժողովուրդն արժանիորեն ստանա թեկնածության կարգավիճակ, որի վրա ամբողջ պետությունը աշխատում է մեկուկես տարի։ Անցյալ տարի էլ մենք արժանի էինք այս կարգավիճակին, քանի որ առաջատար էինք այլ երկրների նկատմամբ, բայց, ցավոք, անցյալ տարի այս որոշումը չընդունվեց։ Այս տարի դրա համար բոլոր նախադրյալները կան։ Միակ բանը, որ մենք ակնկալում ենք, այն է, որ կկայացվի արժանիքների վրա հիմնված որոշում»,- ասել է Պապուաշվիլին։

1tv.ge