Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետեւանքով զոհերի թիվը հասել է գրեթե 18 հազարի։
Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է գրեթե 18 հազարի, ավելի քան 49,5 հազար մարդ՝ վիրավորվել»,- գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Al Jazeera հեռուստաալիքը։