Թորիա գյուղում մանկապարտեզ չկա. ինչի՞ մասին են երազում բնակիչները

Թորիա գյուղում մանկապարտեզ չկա. ինչի՞ մասին են երազում բնակիչները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում Թորիա գյուղն այն գյուղերից է, որտեղ դեռևս մանկապարտեզ չկա, և բնակչությունը, ի թիվս այլ խնդիրների, կարևորում է մանկապարտեզի բացակայությունը։

Թորիա գյուղում մանկապարտեզ չկա, իսկ բնակիչներն իրենց երեխաներին տանում են Հեշտիա գյուղի մանկապարտեզ՝ Թորիա գյուղից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակիչներից մեկը նշում է, որ ձմռանը ճանապարհը վատ է լինում, և դժվար է երեխաներին ամեն օր այլ գյուղ տանել, հետո տուն տանել։ Ըստ Թորիա գյուղի մասնագետ Արտեմ Պետրոսյանի՝ Հեշտիայի մանկապարտեզ են հաճախում Թորիայից 13 երեխա։

«Մեզ խոստացել էին դպրոցում գոնե մեկ սենյակ հատկացնել մանկապարտեզի համար, բայց դեռ չունենք ո՛չ շենքը, ո՛չ էլ խոստացված տարածքը։ Պետք է, որ գյուղը մանկապարտեզ ունենա»։ – ասում է բնակիչներից մեկը։

Radio NOR · საბავშვო ბაღის ნატვრა: სოფელ თორიაში არ არის საბავშვო ბაღი

Այս հարցի հետ կապված NOR ռադիոն կապ է հաստատել Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության հետ։ Նրանց խոսքով՝ Թորիա գյուղում մանկապարտեզի կառուցման նախագիծ չկա։

Նշենք, որ քաղաքապետարանում գործում է 17 մանկապարտեզ; 2-ը՝ Նինոծմինդա քաղաքում, մնացածը՝ տարբեր գյուղերում։ Միավորված մանկապարտեզների մենեջեր Ամալյա Մղդեսյանի խոսքով, 2024 թվականին 11 մանկապարտեզներում, այդ թվում՝ Փարվանայի մանկապարտեզում, լիարժեք շահագործում, այսինքն՝ երեքանգամյա սնունդ կլինի։ Իսկ մնացած մանկապարտեզներում պետք է նոր շենքեր կառուցվեն, որից հետո դրանք նույնպես կանցնեն լիարժեք շահագործման։