Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները դիմել են NOR ռադիոյի խմբագրություն ՝ ֆոտո և վիդեո նյութեր են տրամադրել՝ կապված Օրոջալար գյուղ տանողճանապարհի վրա երկաթուղայինի անցման խնդրի հետ։
Օրոջալար գյուղ տանող և հակառակ ուղղությամբ անցնող վարորդները երկաթուղու անցումում դժվարությունների են հանդիպում։
Երթևեկությանը խոչընդոտում են երկաթուղային գծի վրա տեղադրված անհարմար գերանները։ Երբեմն մեքենաները նույնիսկ բախվում են այդ գերաններին: Բնակիչները նշում են, որ այս տարածքով դժվար է մեքենա վարել։
Տեղի բնակիչներն ու վարորդները հույս ունեն, որ իրենց կոչը կգրավի պատկան մարմինների ուշադրությունը և կարագացնի երկաթուղային անցումի վիճակի բարելավման գործընթացը՝ ելնելով ճանապարհային բոլոր օգտվողների անվտանգության և հարմարավետության շահերից:
Տեղեկություն ստանալու համար մենք կապ հաստատեցինք Ախալքալաքի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանի հետ հանրային տեղեկատվության վերաբերյալ հարցերով mkr.ge պաշտոնական էջում նշված հեռախոսահամարով: Սակայն մեր հարցերը լսելուց հետո մեզ ուղղորդեցին գրասենյակ, որտեղ մեր զանգերին չպատասխանեցին։ Պատասխան ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնենք։