9 ամսում արձանագրվել է պաշտոնատար անձանց կողմից կատարած հանցագործության 311 դեպք-ՆԳՆ

9 ամսում արձանագրվել է պաշտոնատար անձանց կողմից կատարած հանցագործության 311 դեպք-ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը Վրաստանում ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է պաշտոնատար անձանց կողմից կատարած հանցագործության 311 դեպք, որից 54-ը բացահայտվել է։

Գործակալության տվյալներով՝ բացահայտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 37, պաշտոնեական լիազորությունները գերազանցելու՝ 145, բացատրություններ, ցուցմունքներ կամ եզրակացություններ տալու հարկադրանքի՝ 16, կաշառք վերցնելու՝ 26, կաշառք տալու՝ 6, ազդեցությոն վաճառքի՝ 3, պաշտոնեական կեղծիքի՝ 19, պաշտոնեական անտարբերության 59 դեպք։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է պաշտոնատար անձանց կողմից կատարած հանցագործության 432 փաստ, հետեւաբար նշված հանցագործությունները նվազել են 28.01%-ով։ sknews.ge