21 ամսում Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 24 386 քաղաքացի։ Սա պարզ է դառնում Թինա Բոկուչավայի խորհրդարանական հարցին ի պատասխան Արդարադատության նախարարության ուղարկած տվյալներից։
Մասնավորապես, վիճակագրական տվյալներն ընդգրկում են 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածը։ 2022 թվականին քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 17091 քաղաքացի, իսկ 2023 թվականին՝ 7295-ը։
Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, Վրաստանի քաղաքացիություն ստանալու 24386 դիմումներից 13120-ը բավարարվել է, 8889-ը չի բավարարվել, իսկ մյուս դիմումները գտնվում են քննարկման տարբեր փուլերում։ tv9news.ge