Ամեն երկրորդ քաղաքացին ասում է, որ հանցագործության և աղքատության հետ կապված իրավիճակը վատացել է։ Բնակչության մեծ մասը հույս չունի, որ Վրաստանի կառավարությունը կկարողանա լուծել տնտեսական խնդիրները։ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (NDI) 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հասարակական տրամադրությունների հարցում է անցկացրել։
Աղքատությունն ու տնտեսական խնդիրները անապահովության զգացում առաջացնող հիմնական գործոններն են:Այս բացահայտումը չի տարբերվում ըստ տարբեր քաղաքական համակրանքների։Շատերի կարծիքով՝ երկիրը առաջընթաց է գրանցում առողջապահության, խոսքի ազատության, կանանց իրավունքների և կրթության առումով, թեև յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին ասում է, որ հանցագործության և աղքատության հետ կապված իրավիճակը վատթարացել է։
Բնակչության մեծամասնությունը կասկածում է, որ կառավարությունը կկարողանա լուծել տնտեսական խնդիրները. մարտից այս ցուցանիշն աճել է։
2022-ի համեմատ՝ 2023-ին ավելի շատ մարդ՝ 40%-ը, աղքատության հանդեպ խոցելի է զգում։ 30%-ը՝ գործազրկության և աշխատատեղերի բացակայության պատճառով; 28%-ը՝ բարձր գների և գնաճի պատճառով; 26%-ը՝ հանցագործության պատճառով; 22%-ը՝ քաղաքական անկայունության պատճառով; 10%՝-ը՝ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների պատճառով և 10%-ը՝ դեղերի բարձր գների պատճառով։ Շարունակությունը՝ sknews.ge