
Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունը ձեռք է բերել նոր տեխնիկա՝ ձյուն մաքրող ռադար։
Ձյան տեղումներից հետո Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցի մայթերը դժվարանցնանելի են հետիոտների համար։ Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունը ձյունը մաքրում է տրակտորով։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանի խոսքով, կան նեղ մայթեր, որոնք դժվար է մաքրել տրակտորով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել ձնամաքրման սարքավորումներ ձեռք բերել, որոնք կօգտագործվեն նեղ մայթերը մաքրելու համար:
Բդոյանը նշում է, որ առատ ձյան ժամանակ ձյունը մաքրում են անգամ օրը երկու անգամ։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է Ազատություն, Սպանդարյան և Պուշկին փողոցների մայթերին, ինչպես նաև բնակիչների խնդրանքով բազմահարկ շենքերի բակերին:
Ավելի մանրամասն զրուցեցինք կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ։