Նինոծմինդայի Ժողովրդական թատրոնը. արվեստը սահմանափակ ռեսուրսների պայմաններում

Նինոծմինդայի Ժողովրդական թատրոնը. արվեստը սահմանափակ ռեսուրսների պայմաններում

Նինոծմինդա քաղաքի Վահան Տերյանի անվան մշակույթի կենտրոնում ավելի քան 90 տարի գործում է ժողովրդական թատրոն։ Երկար տարիներ այս թատրոնը սպասարկում է իր հանդիսատեսին հետաքրքիր և ստեղծագործական բեմադրություններով՝ չնայած սուղ միջոցներին և ֆինանսական դժվարություններին։

Մշակույթի կենտրոնի ռեժիսոր Արկադի Սիմոնյանը մեզ ասաց` «Մեր ներկայացումների մեծ մասը հանդիսատեսը ողջունեց բարձր ծափահարություններով։ Ներկայումս մենք պլանավորում և փորձեր ենք անում կատակերգական ներկայացման համար, որը վերաբերում է ժամանակակից կյանքին և երիտասարդների ամուսնության հետաձգման պատճառներին: Այն հանդիսատեսին կներկայացնենք նուրբ հումորով»։ Ներկայացումը նախատեսվում է ցուցադրել կամ 2023 թվականի դեկտեմբերի վերջին, կամ 2024 թվականի սկզբին։

Ժողովրդական թատրոնի դերասանները մշակույթի կենտրոնի աշխատակիցներն են և երիտասարդներ, ովքեր նախընտրում են թատրոնում խաղալ առանց ֆինանսական ակնկալիքների՝ կամավոր։ Դերասանի աշխատավարձը մոտավորապես 300 լարի է, ինչը միշտ չէ, որ թույլ է տալիս նրանց ապահովել իրենց ընտանիքի կարիքները։

«Մեզ համար կարևոր է արժեւորել դերասանների աշխատանքը՝ նույնիսկ ֆինանսական փոխհատուցման բացակայության դեպքում։ Նրանցից շատերը պրոֆեսիոնալ դերասաններ չեն, բայց բոլորն էլ իրենց դերերը խաղում են հստակ, պրոֆեսիոնալ և դրական արձագանքներ են ստանում հանդիսատեսից»,- ասում է Սիմոնյանը։

Թատրոնը բազմաթիվ խնդիրներ ունի՝ անհավանական ցածր աշխատավարձ, դերասանների պակաս, մաշված զգեստներ։ Ֆինանսական դժվարությունների ֆոնին ներկայացումները ցուցադրվում են տարին մեկ-երկու անգամ։

«Մենք հաճախ բախվում ենք ռեսուրսների սղության հետ և լուծում ենք դերասանների և դեկորացիայի ոլորտում խնդիրները: Դեկորացիայի, բեմական հին հագուստների հետ կապված խնդիրները մեզ խանգարում են որակյալ ներկայացումներ ստեղծել։ Սուղ ֆինանսների պատճառով փորձում ենք նվազագույնի հասցնել դեկորացիաների օգտագործումը։ Այնուամենայնիվ, թատրոնը չի դադարեցնում իր գործունեությունը, իսկ դերասանները փորձում են առավելագույնս օգտագործել առկա ռեսուրսները»,- ասում է Սիմոնյանը։

Ասել, որ թատրոնը չի աշխատում, դերասանները չեն աշխատում, աբսուրդ կլինի, քանի որ տարին մի քանի անգամ ներկայացնում ենք ներկայացումներ՝ հնարավորինս աշխատելով։

Մեր տարածաշրջանում առկա կարծրատիպերի մասին հարցին Սիմոնյանը նշում է, որ հանդիսատեսը սխալ կարծիք ունի դերասանների, հատկապես բեմում գտնվող կանանց մասին։ Սակայն տեղեկացված հանդիսատեսը հասկանում է, որ սա պարզապես դերասանի խաղացած դեր է, և դրանում ոչ մի վատ բան չկա։ Գիտակից դիտողը հասկանում է, որ դա արվեստ է, և դերասանը խաղում է որոշակի կերպար, որը կարող է տարբերվել նրա անհատականությունից։

Արկադի Սիմոնյանը մասնագիտությամբ դերասան է, որպես ռեժիսոր աշխատում է 2011 թվականից։ Այս ընթացքում նա բեմադրել է բազմաթիվ պիեսներ, այդ թվում՝ ինչպես հին, այնպես էլ նոր սցենարներով։ Այս ներկայացումներից մի քանիսը (Բաբնիկը, Կնոջը դա չի կարելի, Հիվանդանոցում) պատկանում են կատակերգական ժանրին, և բոլորն էլ ռեժիսորի օրիգինալ գործերն են։

Radio NOR · Народный театр в Ниноцминде: искусство в условиях ограниченных ресурсов