Լեհաստանը Ինտերպոլի հետ փնտրում է 41-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվողի. ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Վրաստանի քաղաքացի է և գտնվում է Վրաստանում։
Լեհաստանի դատախազության տեղեկություններով՝ 41-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվողի հետախուզում է հայտարարվել, ով 35-ամյա տղամարդ է Վրաստանից, Ինտերպոլի կողմից հայտարարվել է միջազգային ընթացակարգեր և ձեռնարկվել միջոցներէ նրան ձերբակալելու համար։
Դատախազությունը պնդում է, որ իրենք արդեն գիտեն ենթադրյալ հանցագործի գտնվելու վայրը։ Նրանց տեղեկություններով՝ նա Վրաստանում է։
Տեղեկության համար՝ նոյեմբերի 21-ին Լեհաստանի Վարշավայի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ պարանոցի շրջանում վերքով։
Ինչպես գրում էին տեղական լրատվամիջոցները, դիակը հայտնաբերել են երկու հոգի, ովքեր նույնպես Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանք տեղափոխվել են քննչական մեկուսարան։
Ըստ ցուցմունքի՝ երբ մտել են սենյակ, տեսել են, որ կինը հատակին է, տեսել են նաև դիմակավորված տղամարդու՝ դանակը ձեռքին։ Տղամարդը նրանց ասել է, որ լռեն ու փախել։