
Մոտ 3,3 հազար բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանով՝ Վերին Լարսով անցնելու, որը փակվել է եղանակային պայմանների պատճառով, ասվում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Վրաստանում տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Ռուսաստանի հետ սահման՝ Կազբեգի-Վերին Լարս անցակետը, դեկտեմբերի 12-ին փակվել է կցորդներով և կիսակցորդներով ավտոմեքենաների համար՝ ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով։ Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում այս մեքենաների տեղաշարժն արգելված է։