Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը քանդված է: Ճանապարհին կան տասնյակ խորը փոսեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։
Նինոծմինդա քաղաքում տարեցտարի ավելանում է փողոցների ասֆալտապատումը, սակայն դրա հետ մեկտեղ քաղաքի կենտրոնական փողոցը մնում է առանց հսկողության և լի է փոսերով ու ավերված տարածքներով։ Նշենք, որ Նինոծմինդայում հիմնական երթևեկությունը տեղի է ունենում Ազատության փողոցով, որտեղ օրական անցնում են հազարավոր մեքենաներ և բազմաթիվ բեռնատարներ շարժվում են դեպի Հայաստան և հակառակը՝ Հայաստանից Վրաստան։
Նշենք, որ հիմնական վնասը գտնվում է Նինոծմինդա-Սաթխա խաչմերուկում, մինչդեռ առանձին փոսեր առկա են ճանապարհի ողջ երկարությամբ։
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում.
Բացի այդ, Նինոծմինդայում ապրող և մեքենա ունեցող մարդիկ խոսում են մեքենաների վնասվելու, ինչպես նաև քաղաքում վտանգավոր երթևեկության մասին.
Նշենք, որ NOR ռադիոն բազմիցս դիմել է ճանապարհային վարչություն (գրավոր և հեռախոսազանգով)՝ տեղեկանալու այս խնդրի լուծման համար նախատեսված աշխատանքների մասին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։ Այսօր կրկին նամակ ենք ուղարկելու բաժին՝ պատասխան ստանալու համար։ Հավելենք, որ Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի վերականգնման աշխատանքներն իրականացվել են 2020թ.