Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները վերացրել են Նինոծմինդա քաղաքի Պուշկինի փողոցում ջրատարի վթարը։
Պուշկին փողոցի երկու հատվածում ջրամատակարարման խափանում է եղել։ Կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ջրագիծը մի տեղում պողպատից է եղել, իսկ երկրորդում՝ երկաթից, իսկ խողովակներից ջուր է հոսել։
Ջրամատակարարման մասնագետների կարծիքով, ջրագծց արտահոսքի ընդհանուր պատճառ են հանդիսանում հին խողովակները, որոնք պայթել և խափանվել են:
Ջրամատակարարման աշխատակիցները մեկնաբանեցին, որ իրենք կարող են միայն ժամանակավորապես լուծել խնդիրը: Հաջորդ տարի նախատեսվում է Նինոծմինդա քաղաքում հին ջրագծերը փոխարինել նորերով, ինչը կլուծի խափանված ջրագծի խնդիրը։