
Պաշտոնական տվյալներով՝ 2018 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերը ներառյալ, բացառության կարգով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 11 270 մարդ (Վրաստանի քաղաքացիներ, ովքեր միաժամանակ ունեն այլ երկրի քաղաքացիություն)։ Այս մասին «InterPressNews»-ին տեղեկություն է տրամադրել Վրաստանի արդարադատության նախարարությունը։ jnews.ge
Բացի այդ, 2018 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերը Վրաստանի քաղաքացիությունը պահպանել է 29 596 անձ, ովքեր հանդիսանում են Վրաստանի քաղաքացի և միաժամանակ ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն։
Ինչ վերաբերում է քաղաքացիության դադարեցմանը, ապա 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերը ներառյալ Վրաստանի քաղաքացիությունը դադարեցվել է 10 513 անձի համար։
Պաշտոնական տվյալներով՝ 2018 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերը ներառյալ Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվել է 4 745 մարդ։