Նինոծմինդայից մեկնեցին Թբիլիսի՝ նշելու թեկնածուի կարգավիճակը

Նինոծմինդայից մեկնեցին Թբիլիսի՝ նշելու թեկնածուի կարգավիճակը

Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու կապակցությամբ, այսօր Թբիլիսիում, ժամը 17:00 -ին, Ազատության հրապարակում տեղի կունենա համընդհանուր ժողովրդական տոնախմբություն։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր, որ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ hանրային տոնակատարությանը ներկա գտնվել ցանկացողներին Նինոծմինդայից կտրամադրվի անվճար տրանսպորտ։

Դեկտեմբերի 15 -ին՝ ժամը 12:00 -ի դրությամբ, Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքից Թբիլիսիում տոնակատարությանը մասնակցելու մեկնեցին նաև Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Կարդացեք նաև՝