Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 14 և 9, գիշերը՝ 4 և 2 աստիճան տաքություն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ այս հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ։ Որոշ համայնքներում հնարավոր է ձյուն, ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչեւ – 7 աստիճան։
Դեկտեմբերի 16 -17 -ին, Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 10 աստիճան կլինի, իսկ գիշերը 0 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 15, գիշերը՝ -1 ից մինչև -4 աստիճան։
Ասպինձայում ցերեկը կլինի 10, գիշերը՝ -1, Ադիգենիում ցերեկը սպասվում է 8, գիշերը՝ – 1 աստիճան։
Ախալքալաքում ցերեկը կլինի 9, գիշերը՝ -2 ից մինչև -6։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 7, գիշերը՝ -2 մինչև -8 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես կդիտվի ամպամած եղանակ։ tv9news.ge