Օդերևութաբանները զգուշացնում են առաջիկա օրերին Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման մասին։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտից մինչեւ դեկտեմբերի 18-ի առավոտ Արեւմտյան Վրաստանում սպասվում է անձրեւ, լեռնային շրջաններում՝ առատ ձյուն եւ բուք, ծովում փոթորիկ՝ 4-5 բալ։
«Հանրապետության տարածքի մեծ մասում, մայրաքաղաքի արվարձաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 28-30 մ/վ»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։
Սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը, ակտիվացնել սողանքային գործընթացները լեռնային գոտիներում, իսկ երկրի լեռնային շրջաններում ձնահոսքեր առաջացնել։
Ձյան առատ տեղումների, լեռնային հատվածներում ձնահոսքի վտանգի և տեսանելիության վատթարացման պատճառով ճանապարհների որոշ հատվածներում կարող է սահմանափակվել տրանսպորտի տեղաշարժը։