
Վրաստանում վարորդներից պահանջվել է ձմեռային անվադողեր օգտագործել բարձր լեռնային շրջաններում դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխություններն ուրբաթ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Վրաստանի խորհրդարանը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, որը նախաձեռնել էր օրինագիծը, ավելի վաղ պարզաբանել էր, որ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը պարեկային ոստիկանությունը վերահսկելու է մեքենաները բարձր լեռնային շրջաններում, կիրճերում և կառավարության որոշած այլ տարածքներում։ Համապատասխան անվադողեր չունեցող մեքենաների մուտքն արգելվելու է։
Եթե վարորդը չկատարի ոստիկանության պահանջները, նրա մեքենան կարող է ուղարկվել կալանքի տակ և կարող է նշանակվել տուգանք 100 լարիի (ավելի քան 37 դոլար):
Նաև, անհրաժեշտության դեպքում, ՆԳՆ-ն հնարավորություն կունենա վարորդներին պարտավորեցնել օգտագործել շղթաներ՝ նախապես տեղեկացնելով քաղաքացիներին։