
Ամանորյա նվերներ կբաժանվեն Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում։Մանկապարտեզների միությունը յուրաքանչյուր երեխայի համար հատկացրել է 5 լարի։ Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին պարզաբանում է Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, նվերների զամբյուղում հիմնականում գրենական պիտույքներ են լինելու։
«Մոտավորապես կարող եմ ասել, որ լինելու է դիմակ, 12 գունավոր գրիչ, սրիչ, ռետին, գունազարդման ալբոմ։ Այժմ մենք փնտրում ենք ցանկացած գիրք փոքր ձևաչափով, եթե այն տեսել ենք: Հիմնականում կլինեն զարգացման պարագաներ, գումարը մինչև 5 լարի է մեկ երեխայի համար»,- ասում է Քարամովը։
Մանկապարտեզների միության ղեկավարի խոսքով, նվեր ապրանքների ձեռքբերման համար մրցույթ չի հայտարարվելու եւ դրանք ձեռք են բերվելու ուղղակիորեն։ Մինչև ամսվա վերջ մանկապարտեզում նվերներ կբաժանվեն։
Ամանորյա արձակուրդները Մառնեուլիի մանկապարտեզներում կսկսվեն դեկտեմբերի 29-ից և կտևեն մինչև հունվարի 15-ը։