Վրաստանի քաղաքացուն տրվում է բարձրլեռնային բնակավայրում մշտական բնակության կարգավիճակ, եթե նա. Գրում է Ջավախքի լռատավական կենտրոնը
• գրանցված է բարձրլեռնային բնակավայրում և, բացի այդ,
• փաստացի բնակվում է բարձրլեռնային բնակավայրում յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 9 ամիս կամ ավելի քան 9 ամիս:
Այս մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով՝ Ո՞ր դեպքում է անձը ստանում բարձրլեռնային բնակչի կարգավիճակ
Բարձրլեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի բարձրլեռնային բնակավայրի մշտական բնակչի կարգավիճակը դադարում է, եթե նա.
• կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը, ապա կարգավիճակը դադարում է քաղաքացիությունը կորցնելու օրվանից
• անձը բարձր լեռնային բնակավայրում չի ապրում ավելի քան 3 ամիս անընդմեջ
Ֆիզիկական անձը պարտավոր է 20-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել քաղաքապետարան՝ մարզպետին/քաղաքապետին (բացառությամբ` բուժման, բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու, կամ պարտադիր զինվորական ծառայության անցնելու, կամ ազատազրկման դեպքում): Եթե քաղաքացին նշված հանգամանքի մասին չի տեղեկացրել քաղաքապետարանին, մոնիթորինգի արդյունքներով նրա կարգավիճակը կդադարեցվի/կկասեցվի։
• գրանցման հասցեն փոխվել է հաշվառման հասցեն գրանցելու օրվանից (բացառությամբ` նշված անձին այլ բարձրլեռնային բնակավայրում հաշվառման դեպքի)
• Վրաստանի կառավարությունը բարձրլեռնային բնակավայրերի ցանկից հանել է այն բարձրլեռնային բնակավայրը, որտեղ բնակվում է քաղաքացին
• մահվան դեպքում
Վրաստանը տարբեր արտոնություններ է նախատեսել բարձրլեռնային շրջանի մշտական բնակիչների համար՝ բնական-աշխարհագրական և կլիմայական ծանր պայմանների և առանձնահատկությունների պատճառով: Արտոնությունները գործում են արդեն 7 տարի:
Օրացուցային տարվա ընթացքում բարձրլեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին մինչև 6000 լարի եկամուտն ազատվում է եկամտահարկից։ Սա սահմանվում է Հարկային օրենսգրքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով։
Բարձրլեռնային բնակավայրի ձեռնարկության կարգավիճակը ձեռնարկությանը կամ ձեռնարկատիրական ֆիզիկական անձին շնորհում է Վրաստանի կառավարությունը՝ Վրաստանի ֆինանսների նախարարություն ներկայացնելով։ Բարձրլեռնային բնակավայրի ձեռնարկության կարգավիճակ ունեցող ձեռնարկատեր սուբյեկտը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել միայն համապատասխան բարձրլեռնային բնակավայրի տարածքում:
Այս մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով՝ Բարձրլեռնային բնակավայրում ձեռնարկության աշխատակիցները ազատվում են եկամտահարկից։