Իրավիճակը Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Իրավիճակը Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից․

Այսօր՝ դեկտեմբերի 18 -ին, Նինոծմինդայի մունիցիապլիտետի գրեթե բոլոր գյուղական ճանապարհները բաց են և անցանելի:

«Նինոծմինդայից դեպի Հետշիա, Թորիա, Ուչմանա, Ղաուրմա, Կաթնատու և Փոքր Խանչալի տանող ճանապարհները բաց են, սակայն կատարվում է լրացուցիչ մաքրման և լայնացման աշխատաքներ: Նինոծմինդայից դեպի մաքսակետ տանող ճանապարհը նույնպես բաց է։ Գանձայի և Դիլիֆի համայնքներ տանող ճանապարհները նույնպես բաց են և անցանելի»,- այս մասին NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին Նինոծմինդայի գյուղական համայնքների ներկայացուցիչները և փոխքաղաքապետ` Արմեն Բդոյանը։

Միայն փակ է Ժդանովականից դեպի Սամեբա տանող ճանապարհը, սակայն ինչպես նշեց Գորելովկայի համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանը՝ ձյուն մաքրող տեխնիկան այս պահին ուղևորվում է այդ ճանապարհը մաքրելու։

Ինչ վերաբերվում է Թբիլիսի տանող ճանապարհներին Վրաստանի ճանապարհային վարչությունից ստացած տեղեկության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև անցանելի է Նինոծմինդա-Ախալցիխե-Թբիլիսի ճանապարհը:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Իրավիճակը Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Կարդացեք նաև՝