Այսուհետև Նոր ռադիոն լսելի է աշխարհի տարբեր մասերում օնլայն տարբերակով

Այսուհետև   Նոր ռադիոն լսելի է աշխարհի տարբեր մասերում օնլայն տարբերակով

«Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ» (IWPR) ոչկառավարական կազմակերպությունը հնարավորություն է ընձեռնել Նինոծմինդայի համայնքային ռադիոյին առցանց ձևաչափով որակյալ հնչողությամբ հեռարձակում իրականացնել:

Նշենք, որ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ը միջազգային կազմակերպություն է, որն ունի դուստր կազմակերպերպություններ 22 պետություններում: Այս կազմակերպությունը աջակցում է տեղական ԶԼՄ-ների զարգացմանը անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կազմակերպությունը զբաղվում է անկախ ԶԼՄ-ների ստեղծմամբ, լրագրողների, խմբագիրների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախապատրաստմամբ, նպաստում է մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանը և կոնֆլիկտային գոտիներում ժողովրդական դիվանագիտությանը:

Նինոծմինդայի համայնքային ռադիոն իր երախտագիտությունն է հայտնում «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ» կազմակերպության ներկայացուցիչներ Բեկե Բաժելիձեին և Մարիամ Քորիձեին նման հնարավորության ընձեռնման համար:

Ռադիո Նորի ունկնդիրները, գտնվելով երկրագնդի տարբեր անկյուններում և ունենալով մուտք դեպի համացանց, կարող են օնլայն տարբերակով nor.ge կայքէջում լսել Նոր ռադիոկայանի եթերով հեռարձակվող նորությունները, հետաքրքիր հեղինակային ծրագրերն ու բազմաճաշակ երաժշտությունը:



Opinion, pooling and voting