Թբիլիսիի 8-րդ շրջանային ծառայության շտապօգնության բրիգադը ծննդաբերությունն ընդունել է շտապօգնության մեքենայում։
Այս մասին տեղեկություն է տարածում «Ձեր կյանքը փրկելու համար» ֆեյսբուքյան էջը։
«Վաղ առավոտյան մի երիտասարդ կնոջ ստամոքսը ցավել է, ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, դեպքի վայր են ժամանել 0831 բրիգադի բժիշկները, որոնք հիվանդին զննելով՝ որոշել են հղի կնոջը տեղափոխել կլինիկա։ Նա սկսել է ծննդաբերել մեքենայում։Վարորդը կանգնեցրել է մեքենան, իսկ բժիշկները պատրաստվել են դիմավորել նոր կյանքին։Մի քանի րոպեում ծնվել է առողջ աղջիկ։Բժիշկ Նանայի համար սա երկրորդ անգամն է որ ծնունդ է ընդունում մեքենայում. իսկ առաջին անգամ՝ բրիգադի կրտսեր բժիշկ Մարիամ Օբոլաձեի համար։Բժիշկ Նանա Նադիրաձեն ասում է, որ շատ զգացմունքային և դրական է, երբ աշխարհում նոր կյանք է հայտնվում, և դու դրան մասնակցում ես»,- ասված է գրառման մեջ։