Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում այս տարի և՛ մունիցիպալ բյուջեի, և՛ «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքներ են տարվում ջրամատակարարման գծի անցկացման և ջրավազանների վերանորոգման ուղղությամբ։
2023 թվականին Մ.Արագյալ, Սաթխա, Ղաուրմա և Ջիգրաշեն գյուղերի խմելու ջրի խնդիրը լուծելու համար նախատեսվում է Տարածաշրջանային հիմնադրամից անցկացնել ջրամատակարարման նոր գիծ։
Շինարարական ընկերության ներկայացուցիչ Ալիկ Քուխիլավայի խոսքով, այս տարվա համար նախատեսված աշխատանքներն արդեն ավարտված են։ Աշխատանքների շարունակությունը կսկսվի 2024 թվականի ապրիլին։ Սաղամոյից Մ.Արագյալ և Սաթխա ուղղությամբ ջրատարի մի մասն արդեն անցկացվել է, մնացել է մոտ ինը կիլոմետր, և ջրամբարի տեղադրում։ Կտեղադրվեն պոմպեր, կկառուցվի ջրամբար, այնտեղից ջուրը կզտվի, հետո միայն կհասցվի իր նպատակակետ։ Ինչ վերաբերում է Ղաուրմա և Ջիգրաշեն գյուղերին, ապա այնտեղ մոտ ինը կիլոմետրանոց պլաստմասե խողովակներով ջրատար է անցկացվել։ Աշխատանքի մեծ մասն արդեն արված է։
Մ.Արագյալ, Սաթխա, Օրոջալար, Ղաուրմա և Ջիգրաշեն գյուղերում ծրագրի իրականացման համար հատկացվել է 1’825’091 լարի, որից 600,241 լարին կհատկացվի 2024 թվականի բյուջեից։ 1817
791 լարիի մրցույթը շահել է Ռուսթավի «Էմ-սի Գրուպի» ընկերությունը։
Մրցութային փաստաթղթերի շրջանակներում նախատեսվում է երկու ծրագիր՝ Սաղամո գյուղի ջրամատակարարման ծրագիր Մ.Արագյալ և Սաթխա գյուղերի համար։ Երկրորդ ծրագիրը Օրոջալար գյուղից դեպի Ղաուրմա և Ջիգրաշեն գյուղեր ջրամատակարարման գիծ է։