Կոմունալ ծառայությունը իրականացնում է փողոցների մաքրման աշխատանքներ Նինոծմինդա քաղաքում

Կոմունալ ծառայությունը իրականացնում է փողոցների մաքրման աշխատանքներ Նինոծմինդա քաղաքում

Գարնան գալուն զուգընթաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում ձմռան ամիսներին կուտակված աղբի մաքրման աշխատանքները:

Կոմունալ ծառայության աշխատակիցների խոսքով` Ազատություն և Դավիթ Շինարար փողոցների մաքրման աշխատանքներն իրականացնելը բարդ է, քանի որ ձմռանը այս փողոցների ճանապարհները հաճախ են պատվել ավազով, որի հետևանքով գոյացել են ավազի մեծ կույտեր: Տվյալ փողոցների մաքրմանը հետևելու են այլ փողոցներ, որոնք ասֆալտապատվելու են այս տարի:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting