
Թբիլիսիի Նուցուբիձե բարձունքում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի զոհ է դարձել մեկ մարդ։
Ինչպես InterPressNews-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրշեջները բնակարանում հայտնաբերել են տարեց կնոջ դի։
Նրանց տեղեկություններով՝ հրդեհը մարվել է։