
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների սաների ամանորյա նվերների համար տեղական բյուջեից հատկացվել է 29 100 լարի։ Արդեն կայացել է նվերների գնման մրցույթը, որը շահել է «Կումի» ՍՊԸ-ն՝ 26 619.00 լարիի չափով: jnews.ge
Ախալքալաքի մունիցիպալիտետի 17 մանկապարտեզի 1273 երեխայի ամանորյա նվերների համար տեղական բյուջեն հատկացրել է 29 100 լարի։ Յուրաքանչյուր երեխայի կտրվի 21 լարի արժողությամբ նվերի պարկ։ Դրա մեջ կլինի քաղցրավենիք և խաղալիք։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, դեկտեմբերի 25-ին, 26-ին և 27-ին, բոլոր մանկապարտեզներում կանցկացվեն ամանորյա միջոցառումներ։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ, որից 2-ն այլընտրանքային են։