Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենը խոսել է պիրոտեխնիկայի պատճառով կենդանիների ակման մասին

Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենը խոսել է պիրոտեխնիկայի պատճառով կենդանիների ակման մասին

Վերջին հինգ տարվա ընթացքում Թբիլիսիի կենդանաբանական այգում երկու կենդանի է սատկել պիրոտեխնիկայի կիրառման պատճառով, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն։

«Հանկարծակի աղմուկը, որն ուղեկցվում է բռնկմամբ, կենդանիների համար անհասկանալի է, հետևաբար՝ շատ վտանգավոր նրանց համար։ Ինչ վերաբերում է վարքագծի փոփոխությանը, ապա այն տարբեր կերպ է դրսևորվում՝ կախված կենդանուց։ Որոշ դեպքերում նրանք փորձում են թաքնվել, որոշ դեպքերում սկսում են վազել տարբեր ուղղություններով։ Սա հատկապես վտանգավոր է սմբակավոր կենդանիների համար։ Սրանք մեծ քաշ ունեցող կենդանիներ են: Հաճախ է պատահում, որ կենդանիները վիրավորվում են և նույնիսկ կարող են սատկել։ Սա խնդիրներից մեկն է։ Երկրորդը սթրեսն է, որը կենդանիների մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Որոշ դեպքերում կարող են զարգանալ տարբեր լուրջ հիվանդություններ։ Սա կարող է չբացահայտվել անմիջապես, բայց մի քանի օր հետո, և ցանկացած միջամտություն կարող է ուշանալ»,- ասել է Զուրաբ Գուրիելիձեն։

Վերջին տարիներին կենդանաբանական այգում պիրոտեխնիկական միջոցների կիրառման հետևանքով սատկել են տարբեր տեսակների երկու անտիլոպներ, ասել է կենդանաբանական այգու տնօրենը։

«Մեկը սատկել է սրտի կաթվածից, երկրորդը ոտնահարվել է այլ կենդանիների կողմից», – ասել է Գուրիելիձեն: