Մունիցիպալիտետի բնակչության համար կարևորագույն խնդիրներից է բժշկական ապահովագրությունը

Մունիցիպալիտետի բնակչության համար կարևորագույն խնդիրներից է բժշկական ապահովագրությունը

“Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա” (GRASS) ոչկառավարական կազմակերպությունը մարտի 10-ին Նինոծմինդայում “Ջավախեթիի ողջամիտ հասարակություն” կազմակերպության գրասենյակում անցկացրեց հանդիպում Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի և սակրեբուլոյի աշխատակիցների և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության և ապահովագրության ոլորտի խնդիրները: Առաջ քաշվեցին այնպիսի ակտուալ խնդիրներ, որոնք առավել շատ են անհանգստացնում մունիցիպալիտետի բնակիչներին: Դրանցից են բժշկական ապահովագրության և մունիցիպալիտետի բնակչությանը բժշկական ծառայությունների անհասանելիության խնդիրները:

“Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա” ոչկառավարական կազմակերպության ղեկավարի տեղակալ Գիորգի Գոգուաձեն նշեց, որ բարձրացված խնդիրների մասին կտեղեկացվեն համապատասխան նախարարությունները, որոնք պատասխանատու են դրանց լուծման համար:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց “Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա” ոչկառավարական կազմակերպության ղեկավարի տեղակալ Գիորգի Գոգուաձեն.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting