Դատարանն ինքնին ենթադրում է, որ այն պետք է լինի արդար, անկախ, զերծ իշխանության և քաղաքական ազդեցությունից։ Այնուամենայնիվ, մենք ունե՞նք նման զգացողություն, երբ խոսքը վերաբերում է վրացական արդարադատությանը, մենք վստահու՞մ ենք դատավորներին։ Այս հոդվածում կփորձենք պատասխանել վերոնշյալ հարցերին, պարզաբանել, թե իրականում ինչ է նշանակում արդար դատավարություն և ինչպես է այն կապված մեր բարեկեցության, իրավունքների, հետևաբար և կենսամակարդակի բարելավման հետ։
Իրավաբան Գիորգի Մշվենիերաձեն պարզաբանում է, որ արդար դատարանի հիմնական չափորոշիչն այն է, թե որքանով է այն կարողանում հասարակ մարդկանց պաշտպանել քաղաքական դրդապատճառներից։
«Ժողովրդավարական և իրավական պետությունում դատարանը գոյություն ունի մարդու իրավունքները պաշտպանելու համար, իսկ տոտալիտար և ավտորիտար պետություններում՝ դատաիրավական համակարգի անունից մարդկանց պատժելու համար», – ասում է նա։
Փաստաբանը սկզբունքային խնդիր է տեսնում հասարակության ընկալման մեջ, քանի որ Վրաստանի քաղաքացիները չգիտեն, թե ինչ է նշանակում անկախ դատարան և ինչպիսին կլինի նրանց կյանքը նման դատարանի առկայության դեպքում։
«Մարդկանց դժվար է համոզել, թե ինչու է լավ այն, որը նրանք դեռ ոչ մի տեղ չեն տեսել, մյուս կողմից՝ հասարակությունը գիտի, թե որտեղ են մարդիկ լավ ապրում, որտեղ կա բարեկեցությունը:
Բարեկեցություն կա Արևմուտքում, Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Անգլիայում, քանի որ այնտեղ ժողովրդավարություն է գործում։ Չկա ժողովրդավարություն, չկա իրավական պետություն այնտեղ՝ որտեղ դատարանն անկախ չէ»,- ասում է Մշվենիերաձեն։
«Վրացական արդարադատության համակարգում բոլոր կարևոր որոշումները կայացվում են քաղաքական, կլանային, մասնավոր, նեղ, կաստային շահերով», – նշում է Սոցիալական արդարության կենտրոնի իրավաբան Գուրամ Իմնաձեն, և պարզաբանում, որ դրա պատճառով զոհաբերում են հանրության շահերը: Դրա հիմնական պատճառը ներկայիս ինստիտուցիոնալ դասավորությունն է, քանի որ Արդարադատության բարձրագույն խորհուրդը, որպես գերիշխանություն ունեցող մարմին, ցածր հաշվետվողականություն ունի հանրության առաջ, և դատավորների մեծամասնությունը կազմում են կլանային շահերով առաջնորդվող դատավորները։
Հոդվածը պատրաստվել է On.ge-ի կողմից՝ USAID-ի Օրենքի գերակայության ծրագրի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի (EWMI) կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։ On.ge-ն ամբողջությամբ պատասխանատու է հոդվածի բովանդակության համար, և դրանում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել վերը նշված միջազգային կազմակերպությունների տեսակետներին։ sknews.ge