Հունվարի 1-ից Վրաստանում բեռների և ուղևորների փոխադրման նոր վճարներ կսահմանվեն

Հունվարի 1-ից Վրաստանում բեռների և ուղևորների փոխադրման նոր վճարներ կսահմանվեն

2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուղևորների և բեռների փոխադրման թույլտվություն ստանալու համար նոր տուրքեր կսահմանվեն, «Լիցենզիաների և թույլտվությունների վճարների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները կհրապարակվեն Վրաստանի Օրենսդրական տեղեկագրի կայքում։

Փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ուղևորների ավտոմոբիլային փոխադրումների թույլտվությունը կկազմի 100 լարի, իսկ դրանից հետո այն կբարձրացվի մինչև 500 լարի։

Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի թույլտվությունը նախկինի պես կմնա 500 լարիի մակարդակում։

Բայց սահմանված քվոտայից բարձր միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող օտարերկրյա փոխադրողի համար մեկանգամյա փոխադրման թույլտվությունը կարժենա 1,5 հազար լարի:

Վրաստանում հունվարի 1-ից միայն թույլտվությամբ հնարավոր կլինի իրականացնել միջքաղաքային ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ։

Ուղևորափոխադրումները կիրականացվեն ավտոբուսներով, ինչպես նաև մինչև 8 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով, մինիվեններով՝ 5 նստատեղ։

Մունիցիպալիտետներում կանոնավոր ուղեւորափոխադրումներ կիրականացվեն խիստ սահմանված երթուղիներով։