Խանդի հողի վրա սափրել է կնոջ գլուխը. Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել

Խանդի հողի վրա սափրել է կնոջ գլուխը. Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել

Բոլնիսիի շրջանի բնակիչը սափրել է կնոջ գլուխը և նվաստացման տեսնյութը ուղարկել է կնոջ ընկերներին, գրում է տեղի հրատարակությունը` aktual.ge-ն։

Դեպքը տեղի է ունեցել Նախիդուրի գյուղում (Քվեմո Քարթլիի շրջան) տաս օր առաջ։

Ենթադրաբար, նվաստացումը տեղի է ունեցել «դավաճանության հիման վրա»։ Սոցցանցերում տասնյակ մարդիկ տարածել են կադրեր, որտեղ տղամարդը ֆիզիկական և բանավոր բռնություն է գործադրում իր 19-ամյա կնոջ նկատմամբ։

Տեսանյութի տարածումից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Տղամարդը կալանավորվել է ընտանեկան բռնության մեղադրանքով և այժմ սպասում է դատարանի վճռին։