
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակություն ունեցող Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում վերականգնվել է մարդատար մեքենաների տեղաշարժը,- ասված է Տարածաշրջանային զարգացման նախարարության, ավտոճանապարհների վարչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ գերատեսչության, ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցովի, կիսակցովի տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։
Մայրուղու մնացած հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։