
Երեկ ուշ երեկոյան ուժեղ քամի է պատուհասել Բաթումին։ Տարերքը վնաս է հասցրել քաղաքի ենթակառուցվածքին, քամին տապալել է երկարամյա ծառերը, վնասվել են մի քանի մեքենաներ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Ուժեղ քամին տների տանիքներ է պոկել, վնասվել են էլեկտրասյուներ, արտաքին լուսավորման սյուներ, ավտոբուսի կանգառներ։
Բաթումի քաղաքապետարանից հայտնել են, որ առավոտից աշխատանքներ են տարվում երեկվա աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Քաղաքային ծառայությունները շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։