Հեշտիա գյուղի մարզասրահի սաները անձամբ են մաքրում մարզասրահի կաթող տանիքը

Հեշտիա գյուղի մարզասրահի սաները  անձամբ են մաքրում մարզասրահի  կաթող տանիքը

Հեշտիա գյուղի նոր մարզասրահի տանիքը կաթում է:

Մարզասրահի տանիքին ձմռան ընթացքում կուտակված ձյունը սկսել է հալվել, որի հետևանքով մարզասրահի հանդերձարանի տանիքից սկսել է կաթել: Մարզիկների խոսքով` անհնար է մտնել հանդերձարան տանիքից կաթող ջրի պատճառով: Բացի այդ ջուրը հասցրել է տեղ-տեղ փչացնել շինության պատերը:

Մարզասրահի սաները բարձրացել էին մարզասրահի տանիք, որպեսզի մաքրեին կուտակված ձյունը: Մարզասրահի սաները խնդրել են մունիցիպալիտետի ղեկավարությանը, որպեսզի տարվեն համապատասխան աշխատանքներ խնդրի լուծման ուղղությամբ:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting