Նինոծմինդայի մունիցիպալիտետն արդեն երկրորդ օրն է բքի և ձյան մեջ է ։ Ներկայում Վրաստանի շատ շրջաններում երթեւեկությունը սահմանափակ է։
Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների հատվածներում: Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեկնաբանել է ճանապարհներին տիրող իրավիճակը՝ նշելով, որ ներկայումս գյուղեր տանող ճանապարհների մեծ մասը բաց է։ Սակայն որոշ տարածքներ շարունակում են մնալ դժվարանցանելի, իսկ երկու գյուղ՝ փակ:
Փ.Խանչալի գյուղի ուղղությամբ արդեն ընթանում են մաքրման աշխատանքներ։
Ձյան տեղումների և ցածր տեսանելիության պատճառով երեկվանից որոշ գյուղերում մաքրման աշխատանքներ չեն իրականացվում։ Այս պահին Տամբովակայի ուղղությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Նինոծմինդայից Գոնդուրայի գյուղական համայնք տանող ճանապարհը մերկասառույց է, ինչը դժվարացնում է երթեւեկությունը։ Ճանապարհի պայմանները բարելավելու համար նախատեսվում է աղով մշակել ճանապարհը։ Դժվարանցանելի է շարժը Նինոծմինդայից դեպի Հայաստանի սահման:
Արմեն Բդոյանը հավելեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում Նինոծմինդա քաղաքում ձյունը մաքրելու ուղղությամբ։ Ձնաբքի պատճառով որոշ փողոցներ անանցանելի էին. Մաքրվում է նաև Նինոծմինդայի գերեզմանատուն տանող ճանապարհը։
Աշխատում են լրիվ ռեժիմով՝ չնայած ուժեղ քամուն և ցածր տեսանելիությանը։ Ձնաբքի դադարելուն պես ճանապարհները կմաքրվեն այն ուղղություններով, որտեղ այս պահին եղանակային պայմանները բարդ են։