Երկու արգանդ ունեցող 32-ամյա ամերիկուհին տարբեր օրերի երկվորյակ է լույս աշխարհ բերել

Երկու արգանդ ունեցող 32-ամյա ամերիկուհին տարբեր օրերի երկվորյակ է լույս աշխարհ բերել

Ալաբամայի 32-ամյա բնակչուհի Քելսի Հեթչերը, որը երկու արգանդով է ծնվել, ծննդաբերել է երկվորյակ աղջիկներ տարբեր օրերի, տեղեկացրել է AFP-ն։

Նա տեղեկացրել է, որ «աղջիկները «որոշել են, որ բավական հազվագյուտ են վիճակագրության համար, որպեսզի իրենց առանձին ծննդյան օրերն ունենան»։

Առաջինը՝ Ռոքսի Լեյլան, ծնվել է երեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 07.49-ին։ Չորեքշաբթի ժամը 06.09-ին ծնվել է Ռեբել Լեյքենը։

Հեթչերը 17 տարեկանից իմացել է, որ երկակի արգանդ ունի (արգանդի դիդելֆիզ)՝ հազվադեպ բնածին հիվանդություն, որով տառապում է կանանց մոտ 0,3 տոկոսը։

Հեթչերին ասել են, որ շանսը կազմում է 1։50 միլիոնի։ Վերջին նման դեպքը տեղի է ունեցել Բանգլադեշում 2019թ., երբ 20-ամյա Արիֆա Սուլթանան լույս աշխարհ է բերել առողջ երկվորյակների 26 օր տարբերությամբ։