Նինոծմինդա-Թբիլիսի-Հայաստան-Կարծախ տանող ճանապարհների վիճակը

Նինոծմինդա-Թբիլիսի-Հայաստան-Կարծախ տանող ճանապարհների վիճակը

Արդեն երկու օր է ուժեղ ձյան և բքի պատճառով Վրաստանի շատ շրջաններում երթեւեկությունը կատվածահար է եղել։

Վրաստանի ճանապարհային վարչությունից ստացած տեղեկության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նինոծմինդա-Ախալցիխե-Բորժոմի-Թբիլիսի ճանապարհը բաց է և անցանելի։ Միայն սահմանափակումներ կան Նինոծմինդա Ախալքալաք տանող ճանապարհին բեռնատարների համար։

Վրաստան-Հայաստան Միջպետական նշանակության ճանապարհը Բավրայի անցակետով թեթև մարդատար ավտոմեքենաների համար անցանելի է, իսկ բեռնատարների համար փակ է։

Երթևեկությունը ազատ է նաև Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Նինոծմինդա-Թբիլիսի-Հայաստան-Կարծախ տանող ճանապարհների վիճակը

Կարդացեք նաև՝