Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ անվանի եւ ճանաչված մտավորական, հասարակական ու քաղաքական գործիչ Կիմ Կարապետի Գիգոլովը` ծնված 1940 թվականին Նինոծմինդայի շրջանի Տամբովկա գյուղում։
Երկար տարիներ աշխատել և ապրել է Նինոծմինդա քաղաքում բարձր պաշտոններ վարելով կուսակցության Նինոծմինդայի շրջանային կոմիտեում։
Նրա մահվան կապակցությամբ խոր վիշտ են ապրում հարազատները, բարեկամները, համագյուղացիները, աշխատակից ընկերները և բոլոր նրան ճանաչողները։
Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 28֊ին Ռուսաստանի Դաշնության Կռիմսկ քաղաքում` իր բնակության վերջին վայրում։